[embedded content]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «խնդիր» չի տեսնում, որ Թուրքիայի նպատակը կարող է լինել Մեծ Թուրանի գաղափարի իրականացումը։
«Հիմա բոլորիս գլխում մի բան է՝ վա՜յ, նրանց նպատակը Թուրանն է: Ի՞նչ են ուզում իրենք, ուզում են՝ ՀՀ տարածքով գնան գա՞ն, թող գնան գան, վա՞տ է դա: Մենք ենք առաջարկում: Ասում ենք՝ ի՞նչ եք ուզում, ասում են՝ ուզում են գնան արևելք–արևմուտք, հյուսիս–հարավ: Ասում ենք՝ գնացեք, ինչո՞ւմն ա պրոբլեմը»,- Ստամբուլում երեկ հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով, մենք ուզում ենք Հայաստանը զարգացնել, Թուրքիան էլ ուզում է զարգացնել իր տնտեսական կապերը Կենտրոնական Ասիայի ու Չինաստանի հետ. «Մենք էդ ամեն ինչին վերնագիր ենք դնում՝ Թուրան ու գնաց՝ վա՜յ, վա՜յ, ուզում են Թուրան»։