Meganews

NEWS AND MAGAZINES

Subscribe
Սամվել Շահրամանյանին ոչ աշխատանքային օրով կրկին կանչել են հարցաքննության

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ոչ աշխատանքային օրով կանչել են հարցաքննության։ NEWS.am–ի հետ զրույցում նրա փաստաբան Ռոման Երիցյանը հաստատեց տեղեկությունը՝ միեւնույն ժամանակ հերքելով մամուլում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Շահրամանյանը կկալանավորվի։

Նշենք, որ նա հարցաքննվում է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ: Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, այն հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

Оставьте комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Прокрутить вверх