Ես Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, այդ հոտի մասնիկն եմ, մենք մեր եկեղեցուց երբեք չենք հեռացել, եկեղեցու կողքին ենք, իսկ եթե խնդիրներ կան եկեղեցում ծառայություն մատուցող մեր հոգևորականների հետ, այդ խնդիրները պետք է բարձրաձայնվեն, պետք է մեր հանրությունը տեղյակ լինի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։
«Մենք մեր երեխաներին մկրտում ենք, Տեր հայրը, սրբազանները, այդ սուրբ մյուրոնը քսում են մեր երեխաների աչքերին, շուրթերին, հաղորդակցության ժամանակ բերանը նշխարք է դրվում, պետք է մենք իմանանք՝ այդ մարդիկ արժանի՞ են, որ կպնեն մեր երեխաների շուրթերին, դեմքերին։ Եթե խնդիր կա, մենք իրավունք ունենք բարձրաձայնելու։ ։ Հիմա եթե կառավարությունում, իշխանությունում որևիցե մեկը օրենքից դուրս իրեն պահի, զբաղվի հովանավորչությամբ, կաշառակերությամբ, պե՞տք է այդ մարդը պատժվի, թե՞ պետք է հայտարարենք, թե դա կառավարության ներքին խնդիրն է, մեր թիմի անդամն է, մենք իր հարցերը ոնց ուզենք, այդպես կլուծենք, որևիցե մեկը իրավունք չունի իր այսպես ասած քիթը խոթելու։
Այո, եկեղեցին անջատ է պետությունից, բայց յուրաքանչյուր ոք ունի հստակ պարտականություններ, պետական այրերը Սահմանադրության և Աստվածաշնչի վրա երդում են տալիս, նույն կերպ մեր հոգևորականներն էլ են երդում տալիս, պետք է հետևողական լինեն իրենց տրված երդմանը։
Նաև Վարդան Ղուկասյանը նշեց, որ իրենք ժամանակին հոգևորականին շնանալուց բռնալ են, տարել են, մազերը կտրել, սափրել, ճանապարհել են»,–ասաց նա։
Դիտրակմանը, որ երբ Սամվել Կարապետյանը կանգնեց եկեղեցու կողքին, հիմա նրա հանդեպ ճնշումներ են իրականացվում, Սարիկ Մինասյանն ասաց. «Քրեական գործ կա հարուցված, կպարզեն։ Ես չգիտեմ պարոն Կարապետյանը ինչ ցուցմունք է տվել, տվյալ արտահայտությունը ինչի համար է արել։ Հիմա իր փաստաբանը, որքան տեղյակ եմ, ասել է, որ այդ արտահայտությունը նշանակում է, որ հաշտեցնելու է։ Եթե կապացուցվի, որ այդ մարդու նպատակը բարին է եղել, բնականաբար գործը կկարճվի։ Ինքը պիտի ցուցմունք տա, ասի չէ, ինչ էի նկատի ունեցել»։