Մենք ասացինք, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, այլ լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ Էրդողանի հետ հանդիպումից առաջ։
Նա նշել է, որ սա նշանակում է տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգում: Նրա խոսքով՝ Արաքս գետից այն կողմ Հայաստան չկա, Արաքսից այն կողմ Թուրքիան է:
Փաշինյանը նշել է, որ Միջին միջանցքի օրակարգը կարեւոր է Թուրքիայի համար: Նա կարծում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ամբողջությամբ ներառված է Միջին միջանցքում, որը պաշտպանվում եւ խթանվում է Թուրքիայի կողմից:
«Ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել Միջին միջանցք նախագծի մաս, եւ դա համապատասխանում է այս տրամաբանությանը։ Եթե (Ադրբեջանն ու Թուրքիան– խմբ.) ցանկանում են շարժվել Հայաստանի տարածքով, թող շարժվեն։ Դա վատ է՞։ Մենք ինքներս ենք դա առաջարկում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում»,- ավելացրել է նա։
Նա թերահավատ է այն կարծիքի հանդեպ, որ Թուրքիան ցանկանում է իրականացնել «Մեծ Թուրան» նախագիծը։
«Այժմ երկրները փորձում են բեռնափոխադրումներ իրականացնել իրենց տարածքներով, եւ մենք չենք ուզում որեւէ մեկին թույլ տալ անցնել»,- եզրափակել է նա։
Միեւնույն ժամանակ, Փաշինյանը կոչ է արել պատրաստ լինել այն բանին, որ Ադրբեջանը «Խաղաղության խաչմերուկի» բացումից հետո կհայտարարի, որ բացվել է Զանգեզուրի միջանցքը։
